News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

WikiLeaks կայքում հրապարակվել է Թուրքիայում իշխող՝ «Ադարության ու զարգացման կուսակցության» (ԱԶԿ) էլեկտրոնային նամակների առաջին խմբաքանակը՝ 294 548 նամակ: Էլեկտրոնային փոստի հաղորդագրությունները վերցված են 762 աղբյուրներից, որոնց անունները այբբենական կարգով են՝ անգլերեն A տառից մինչեւ I՝ akparti.org.tr հասցեով սերվերից, որը ինտերնետում ԱԶԿ-ի հիմնական դոմենն է:

Ամենաթարմ նամակը, որը հայտնվել է WikiLeaks–ի տրամադրության տակ, թվագրված է 2016-ի հուլիսի 6-ով, իսկ ամենահինը 2010 թվականով:

WikiLeaks-ը նշում է որ այդ դոմենը հիմնականում միջազգային հարցերով նամակագրության համար է գործածվում, այլ ոչ թե «զգայուն» ներքին հարցերի:

Նյութը ստացվել է Թուրքիայում հեղաշրջման փորձից մեկ շաբաթ առաջ: Հրապարակման ժամկետները փոփոխվել են՝ իշխանական կառույցներում սկսված զտումներին ի պատասխան, հայտնում է Lenta–ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ