News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո հայ խաղաղապահները կտեղափոխվեեն Աֆղանստան՝ իրականացնելու խաղաղարար առաքելության։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնումից առաջ հայ խաղաղապահների զորախմբին ողջունել է խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը՝ զինծառայողներին հորդորելով  պատվով կատարել ստանձնած առաքելությունն ու հավատարիմ մնալ ՀՀ զինված ուժերում ձեւավորված ավանդույթներին:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող առաքելություններին Հայաստանը մասնակցում է 2010 թվականից: Աֆղանստանում հերթափոխով ծառայություն են անցկացնում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զինծառայողները, որոնք խաղաղապահ առաքելությանը մասնակցում են Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության ներքո՝ Աֆղանաստանի հյուսիսային հրամանատարության կազմում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ