News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պաշտոնական վիճակագրության նախնական տվյալներով՝ հունիսին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալը տարեկան կտրվածքով աճել է 11,4 տոկոսով: Աճն ինքնին փոքր ձեռքբերում չէ՝ ԱՊՀ մի շարք երկրների, այդ թվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արդյունաբերական արտադրության ստագնացիայի (կամ նույնիսկ կրճատման) ֆոնին:

Առաջին կիսամյակի արդյունքներով՝ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալն աճել է 8,9 տոկոսով: Հիշեցնենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում նույնպես աճ էր գրանցվել՝  5,1 տոկոսով: Այնպես որ, հաշվարկների համար բազան փոքր չէր:

Հատկապես ո՞ր ճյուղերն են նպաստել ընդհանուր ցուցանիշի աճին: Հարցին պատասխանելու համար հունվար-մայիսի համար ներկայացնենք ավելի մանրամասն տեղեկատվություն: Այս ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալն աճել է 8,8 տոկոսով, որում վերամշակող արդյունաբերության բաժինը կազմել է 2,3 տոկոս: Սակայն, չնայած այսպիսի դրական ցուցանիշին, այս ոլորտում իրավիճակը միանշանակ չէ: Ըմպելիքների եւ ծխախոտի արտադրության ճյուղերը ընդհանուր ցուցանիշում ապահովել են 1,6 տոկոս աճ, իսկ ահա հիմնական մետաղների արտադրության ճյուղի մասնակցությունը՝ 2,6 տոկոս, արտահայտվել է մինուս նշանով:

Ընդհանուր ցուցանիշի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել է հանքանյութի արդյունահանման ճյուղը՝  ապահովելով աճի 3,7 տոկոսը: Վերջին տարիներին հումքի շատ տեսակների համաշխարհային գների դինամիկայի թրենդը կրում է նվազման բնույթ: Սակայն հուլիսին որոշ արտասահմանցի փորձագետներ կարծիք հայտնեցին, որ տարեվերջին պղնձի (հետեւաբար՝ նաեւ խտանյութի) համաշխարհային գները  կարող են բարձրանալ:

Մեր երկրի տնտեսության համար գների ոլորտում նման տեղաշարժը կարեւոր է: Չէ՞ որ հայրենական արտահանման մեջ գերիշխող է հենց հանքանյութն ու պղնձի խտանյութը, իսկ Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է:

Անցյալ տարի հանքանյութի եւ պղնձի խտանյութի մաքսային միջին գինը համարյա մեկ հինգերորդ մասով նվազել է: Ճյուղն այս անկումը փոխհատուցեց արտահանման ֆիզիկական ծավալը համարյա 1,7 անգամ ավելացնելով: Ենթադրվում է, որ նույն պրակտիկան է իրագործվում նաեւ այս տարի: Որպես դրա հետեւանք՝ կտրուկ աճած փոխադրումների ծավալը արտադրողներին ստիպեց այդ նպատակի համար վարձել կողմնակի բեռնափոխադրող տրանսպորտ:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ