News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել Գըզըլ Շյարգ զինվորական ավանի շենքերն ու շինությունները եւ Զեյնալաբդին Թաղիեւ ավանում գտնվող զինվորական օդանավակայանի մի տերմինալը Թուրքիայի Զինված ուժերի անձնակազմի օգտագործմանը փոխանցելու շուրջ արձանագրությունները հաստատելու մասին:

Այս արձանագրությունն Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ ստորագրվել է 2013 թվականի հունիսին, Բաքվում: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հրամանագրով Ալիեւն Ադրբեջանի պաշտպանության նախարարին հանձնարարել է ապահովել արձանագրության կատարումը, իսկ ԱԳ նախարարությանը՝ Թուրքիայի կառավարությանը տեղեկացնել այն մասին, որ ներպետական բոլոր գործընթացներն Ադրբեջանը կատարել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ