News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ պահեստայինների զորահավաքի մասին որոշումը ճանապարհ կհարթի Ազգային գվարդիայի ձեւավորման համար: Այս մասին գրում է AFP-ն:

Ժանդարմերիայի Ուսումնավարժական ազգային կենտրոնում ունեցած ելույթում Օլանդը հաղորդել է տասը հազար զինվորականների եւ ոստիկանների օպերատիվ պահեստից մոբիլիզացիայի մասին: Նա նաեւ կոչ է արել միանալ կամավորներին, որպեսզի «Ֆրանսիան ձեզ հետ միասին Ազգային գվարդիա ձեւավորի»:

Նշենք, որ հուլիսի 14-ին Նիսում տեղի ունեցած խոշոր ահաբեկչությունից հետո, որի հետեւանքով 84 մարդ զոհվեց, Ֆրանսիայի կառավարությունը երկարաձգեց երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը: Պահեստայինների զորահավաքի մասին Օլանդի որոշումը նույնպես կապված է ահաբեկչությունների սպառնալիքի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ