News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանի Խորենացի փողոցում հուլիսի 20-ին ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել 11 ոստիկան եւ 2 ցուցարար: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը:

Հիվանդանոց տեղափոխված տուժածները ստացել են քերծվածքներ, սալջարդներ: Կան նաեւ գազից թունավորվածներ: Նրանցից երկուսը, ըստ բաժնի վարիչի, համեմատաբար լուրջ վնասվածքներ են ստացել:

Ցուցարարներից Սվետա Սրապյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոտքի վնասվածք է ստացել:

«Լուսավորություն զգացի ու ոտքերիս տակ պայթյուն, արագ վազեցի, իմ հետեւից էլի պայթեց, բոլորը վազում էին»,- պատմեց Սվետա Սրապյանը:

Մարմնական վնասվածքներ է ստացել նաեւ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը ։

«Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 18 տուժած, որոնցից 15-ը ոստիկաններ են: Տուժածներից 2-ը գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում: Նրանցից մեկը համեմատաբար լուրջ վնասվածքներ է ստացել գլխի շրջանում:

Նշենք, որ ըստ առողջապահության նախարարության` միջադեպից հետո մայրաքաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել 45 տուժած, որից 25-ը` ոստիկաններ են:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ