News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամներին կոչ է անում օր առաջ հանձնվելու որոշում կայացնել, ինչը թույլ կտա հետագա գործընթացներն օրենքի ու սահմանադրության շրջանակում իրականացնել: Այս մասին նա նշել է այսօր՝ հուլիսի 21-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Իրավիճակի լիցքաթափումը պահանջում է, որ հանդուրժողականությունը տիրի, ողջախոհությունը հաղթի եւ զինված հարձակումը կազմակերպած անձինք ընկալեն, որ ՀՀ-ում պետք է գործի օրենքը, սահմանադրական նորմը եւ օր առաջ որոշում կայացնեն հանձնվելու մասին, ինչը թույլ կտա հետագա գործընթացներն իրականացնել օրենքի շրջանակներում»,-ասել է նա:

Հարցին, թե իր համար այդ մարդիկ ապստամբնե՞ր են, թե՞ ահաբեկիչներ, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ես կարող եմ այդ հարցին պատասխանել այն գործողություններով, որոնք արձանագրվում են. քրեական օրենսգրքի հոդվածներում կա նկարագրված առնվազն «պատանդ վերցնել» արտահայտությունը: Ինչ վերաբերում է  այլ ընկալումներում, ապա ես վստահ եմ, որ դա առաջիկայում քննարկվելու է»:

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին՝ Մինասյանն ասել է. «Այնքանով, որքանով հետեւել եմ ոստիկանության գործողություններին, ես նույնիսկ բարձր եմ գնահատում հանդուրժողականության այն մակարդակը, որ ցուցաբերվեց: Եթե մանրամասն քննություն իրականացվի իրավասու մարմինների կողմից, համոզված եմ, որ կարող է առանձին դրվագներ, դեպքեր  լինեն, երբ կա ոչ իրավաչափ վարքագիծ կամ ոչ համաչափ դրսեւորում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ