News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նախօրեին Խորենացի փողոցում քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ բախումից հետո բոլոր վիրավորվածներին ցուցաբերվել է պատշաճ բուժօգնություն: Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է հհ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Առավոտյան ժամը 9-ի դրությամբ բուժհաստատություներ է դիմել 51 քաղաքացի, որից 29-ը՝ ոստիկան: Բոլորին ցուցաբերվել է պատշաճ բուժօգնություն: Այս պահին ծայրահեղ ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող դեպքեր չունենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հուլիսի 17-ին ոստիկանության պահակապարեկային ծառայության գունդը գրոհելու ժամանակ վիրավորվածներին, նախարարն ասաց. «Կիրակի օրվա դեպքերի հետ կապված Գագիկ Մկրտչյանի վիճակն էր մնում ծանր, բայց այսօր կարծես դրական միտում կա եւ հնարավոր է, օրվա մեջ արհեստական շրչառական ապարատից անջատեն»:

Նրա խոսքով, այսօր էլ շտապօգնության մեքենաների ՊՊԾ գնդի շրջակայքում են եւ եթե անհրաժեշտությունը լինի կարող են օգնություն ցույց տալ:

Հարցին, թե շտապօգնության մեքենաները կարո՞ղ են ներս մտնել ՊՊԾ գնդի տարածք, նախարարը պատասխանեց. «Եթե անհրաժեշտությունը լինի, բուժօգնությունը կտրամադրվի: Միանշանակ կարող եմ ասել, որ բուժօգնություն որեւէ մեկին անհասանելի չի լինի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ժամը 21.30-ի սահմաններում բախում է տեղի ունեցել Խորենացի փողոցում ոստիկանների ու ցուցարարների միջեւ:

Ոստիկանները սկսել են աղմկարար նռնակներ նետել, հատուկ միջոցներ կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար։ Իրավապահները նաեւ արցունքաբեր գազ են կիրառել։

Վաղ առավոտյան ժամը 4-ի սահմաններում, ոստիկանությունը սկսել է զանգվածաբար բերման ենթարկել ցուցարարներին: Քաղաքացիներից մի քանիսի նկատմամբ ուժ է կիրառվել, տուժել են նաեւ լրագրողներ: Բերման ենթարկվել նաեւ ցուցարարներ Տիգրան Մեծի պողոտայից, Նար-Դոսի փողոցից։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ եւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը: Այս պահին պատանդների թիվը 4 է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ