News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Անհանդուրժողականությունը հասարակությունում այնքան է ուժեղացել, որ մարդիկ մտածում են՝ քաղաքական խնդիրները կարելի է լուծել նման մեթոդներով: Այս մասին հուլիսի 21-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ՝ մեկնաբանելով Երեւանում զինված հարձակման շուրջ ստեղծված իրավիճակը:

Նրա խոսքով, երբ առանձին դրվագներում տեսնում էինք, որ ակնհայտ սադրիչներ կային, որոնք հրահրում են բախումներ, այդ մարդիկ նաեւ վերջին հաշվով բոլորի իրավունքների ոտնահարման գործողություններ են իրականացնում:

Դիտարկմանը, որ ՊՊԾ գնդի գրոհից անցել է արդեն 4 օրից ավելի, սակայն իշխանությունը լռում է, էկոնոմիկայի նախարարն ասաց, որ վարչապետն այդ առթիվ հայտարարություն է արել, որը որոշ մարդկանց համար ոչինչ չասող է, որոշների համար ամեն ինչ ասող է։ «Ես, որպես կոալիցիայի անդամ քաղաքական ուժի ներկայացուցիչ, ասում եմ, որ այս պահին գործընթացը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում։ Թողեք հանգուցալուծվի, ավելորդ լարվածություն պետք չէ ստեղծել: Ավելին՝ ես համոզված եմ, որ այն տղաները, գոնե մի մասը, որոնց ես էլ եմ ճանաչում եւ որոնք Արցախի ազատագրական պայքարում  ներդրել են իրենց կյանքը, այդ մարդիկ նույնպես ողջախոհություն կդրսեւորեն եւ հանդես կգան կոնկրետ իրավիճակը լիցքաթափելու գործողություններով:

Ինձ համար ակնհայտ է, որ ցավոք անհանդուրժողականությունը հասարակությունում դարձել է այն աստիճան, որ մարդիկ մտածում են, որ քաղաքական խնդիրներ կարելի է լուծել այդ ձեւերով: Եթե մենք անգամ մտածենք, որ սա քաղաքական խնդիր է, ապա ակնհայտ է, որ դա ձեւ չէ»:

Նա նաեւ հավելել է, որ տեղին չէ այս դեպքերը զուգորդել ազգային-ազատագրական պայքարի հետ, որոնք «ոչ միայն բացարձակ տեղին չեն, խեղաթյուրում են ամեն ինչ, նաեւ ազգային արժանապատվությանը հարված է նման համեմատություններ տալը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ