News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այն ամուսնություններից, որտեղ զույգերն իրենց հավատացյալ են  համարում, ավելի շատ երեխաներ են ծնվում, քան մյուս ամուսնական միություններից, ընդ որում, որքան ամուսինները կրթված են եղել, այնքան այդ երեւույթի փոխկապակցվածություն ուժեղ է եղել։

Վիեննայի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են աշխարհի տարբեր կետերում մի քանի մլն ամուսինների տվյալները եւ պարզել, որ կրոնապաշտության եւ երեխաների քանակի միջեւ անկասկած կապ կա։ Համապատասխան հոդվածը հրապարակվել է Proceedings of the Royal Society ամսագրում։

Գիտնականներն իրենց աշխատանքում հավաքել են 32 երկրներում բնակվող 46-60 տարեկան 3 658 650 կանանց տվյալները։ Համեմատության համար օգտագործվել են ԱՄՆ Վիսքոնսինի նահանգի 53-57 տարեկան 2400 կանանց տվյալները։ Հետազոտողները զույգերին բաժանել են 2 խմբի։ Առաջինում եղել են ամուսինները, որոնք մեկ կրոնի են դավանում։ Նրանց հետ համեմատել են զույգերին, որոնց դեպքում ամուսնու եւ կնոջ դավանանքի միջեւ տարբերություն կա կամ նրանք առհասարակ աթեիստ են։

Պարզվել է, որ զույգերի առաջին տեսակը աշխարհում շատ տարածված է՝ 67.16 տոկոս Ճամայկայում մինչեւ 99.92 տոկոս Իրանում։ Անգամ ԱՄՆ–ում նրանց թիվը գերազանցել է 85 տոկոսը, այնինչ իրենց աթեիստ է համարել 7,5 տոկոսը (Վիսքոնսինում)։

Աշխատանքի հեղինակները նշում են, որ որպես կանոն՝ որքան շատ է կինը կրթված, այնքան քիչ երեխաներ ունի։ Սակայն կրոնապաշտ զույգերի դեպքում այս մեխանիզմը չի գործում։ Այդ միջավայրում որքան շատ են կանայք կրթված, այնքան շատ երեխաներ են ունենում։ Ըստ երեւույթին, նման կանայք կարող են շատ վաստակել եւ ընտանիքի շատ անդամների պահել։

Մեկ այլ անսպասելի արդյունք է այն, որ կրոնական արարողություններին կանանց այցելությունների հաճախականությունը միշտ չէ, որ փոխկապակցված է նրա բազմազավակության հետ։ Շաբաթական մինչեւ 6 ծիսակարգ այցելող կանայք ավելի շատ երեխաներ են ունեցել, քան նրանք, որոնք ավլի հազվադեպ են այցելել։ Սակայն իգական սեռի այն ներկայացուցիչները, որոնք ամեն օր են գնացել կրոնական արարողություններին, ավելի քիչ երեխաներ են ունեցել։ Ըստ երեւույթին, չափից դուրս կրոնական մոլեռանդությունը բավական ժամանակ չի թողել վերարտադրողական գործունեության համար, հայտնում է Life–ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ