Սեւ ծովում հուլիսի 20-ին խեղդված Հայաստանի քաղաքացին ընտանիքի հետ Վրաստան էր մեկնել հանգստի: Այս մասին NEWS.am-ին պատմեցին նրա հարեւանները:
40-ամյա Մովսես Առաքելյանը Երեւանի բնակիչ էր: Նա Վրաստանում էր գտնվում անչափահաս որդու, դստեր եւ կնոջ հետ:
Նրա մարմինը դեռ Հայաստան չեն տեղափոխել:
Ավելի վաղ NEWS. am-ը հայտնել էր, որ հուլիսի 20-ին` ժամը 12.49-ին, Վրաստանի Գուրիայի մարզի Օզուրգեթի շրջանի Շեկվեթիլ գյուղի մոտ՝ Սեւ ծովում, խեղդվել է ՀՀ քաղաքացի՝ 40-ամյա Մ. Ա.-ը:
Ժամը 13.00-ին փրկարարները քաղաքացու դին հանել են ծովից: