News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կառավարությունը միջոցներ է հատկացրել Գեղարվեստական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի  մոդելային հագուստների բաժնի կարի արհեստանոցը ժամանակակից կարի մեքենաներով վերազինելու համար:

Հուլիսի 21-ի նիստում գործադիրը հավանություն է տվել որոշման նախագծին՝ Կրթության եւ գիտության նախարարությանը միջոցներ հատկացնելու կառավարության որոշման մեջ լրացումներ կատարելու վերաբերյալ: Որոշման նախագիծը ներկայացրել է կրթության եւ գիտության փոխնախարար  Մանուկ Մկրտչյանը:

Ընդունված որոշման համաձայն՝ հնարավորություն կտրվի բուհի Գյումրիի մասնաճյուղի մոդելային հագուստների բաժնի կարի արհեստանոցը նորագույն տեխնիկայով ապահովելու համար, ինչը թույլ կտա ուսանողների աշխատանքի որակը բարձրացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ