Հոկտեմբերի 8-ի կեսօրին Գուդաուտայում գնդակոծվել է Աբխազիայի մահմեդական հոգեւոր վարչության մզկիթի շենքը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», գնդակոծման հետեւանքով, մեկ մարդ զոհվել է, եւս երկուսը՝ վնասվածքներ է ստացել:
Ըստ իրավապահների, անհայտ անձինք կրակահերթ են արձակել մզկիթի մոտ կանգնած մահմեդականների վրա:
Մզկիթը գտնվում է Գուդաուտայի մասնավոր տներից մեկում:
Դեպքի վայրում են քաղաքի ուժային կառույցների ներկայացուցիչները: Գնդակոծման առիթով քրգործ է հարուցվել: