News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ջրասուզակները Մեքսիկայի Յուկատանի նահանգի ջրերում անսովոր բացահայտում են արել։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում ցույց են տալիս ջրասուզակների զարմանալի գյուտը՝ զանգականման շթաքարերը։ Դրանք արտաքինից իսկական զանգ են հիշեցնում։

Լուսանկարներն արել է Ռինո Սգորբանին։ Նրա շնորհիվ յուրաքանչյուրը կարող է տեսնել բնության այդ զարմանահրաշ ստեղծագործությունը։ Ժողովրդախոսակցական լեզվով շթաքարերն անվանում են «դժոխային զանգեր» կամ «փղի ոտք»։ Դրանք բնության մեջ ամենատարբեր չափերի են լինում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ