News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Iravaban.net կայքի լրագրող Գեւորգ Թոսունյանը ոստիկանությունում հաղորդում է տվել հուլիսի 21-ին Խորենացի փողոցում բռնության ենթարկվելու մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց լրագրողը:

Գեւորգ Թոսունյանը պատմեց, որ իրեն ծեծել են քաղաքացիական հագուստով անձինք, ինքը ենթադրում է, որ ոստիկաններ են եղել:

«Գիշերը ժամը 3-ի սահմանում էր, ակտիվիստները եկան դեպի Խորենացի ու ասացին, որ իրավիճակը Տիգրան Մեծի պողոտայում լարված է: Ես նկատեցի ոստիկաններին ու նրանցից հեռու մոտ 40 քաղաքացիական հագուստով անձանց,  որոնք քարեր ու շշեր էին նետում: Մոտեցա, որ նկարեմ, տարբեր անձինք մոտեցան,  ասացին, թե մեզ մի նկարի, ասացի`լավ, չեք ուզում, չեմ նկարի: Հետո յոթ հոգի շրջապատեցին ինձ, ասեցին`չիպը պիտի տաս, ես հրաժարվեցի ու իրենք գցեցին ինձ ու սկսեցին ոտքերով հարվածել մեջքից»,- դեպքի մանրամասները պատմեց Գեւորգ Թոսունյանը:

Այդ ընթացքում Գեւորգը շարունակել է նկարահանումները, ապա նրանցից մեկը վերցրել է տեսախցիկը, հանել հիշողության քարտն ու սարքը վերադարձրել նրան:

«Հետո ինձ թույլ տվեցին հեռանալ ու սպառնացին, որ այլեւս ցույցերի չմասնակցեմ»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ