News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ Նորֆոլկ կոմսությունում տեղի ունեցած միջադեպը, երբ անհայտ անձինք բրիտանացի օդաչուին սպառնացել էին դանակով, ուսումնասիրվում է որպես առեւանգման փորձ՝ հնարավոր է, ծայրահեղական դրդապատճառներով։

Միջադեպը տեղի էր ունեցել Նորֆոլկ կոմսության Մերհեմ ավիաբազայի զորանոցների մոտակայքում։ Զինծառայողը պատմել է, որ ինքը քաղաքացիական հագուստով վազքի էր դուրս եկել, երբ իրեն էին մոտեցել 2 տղամարդ եւ դանակով սպառնալով՝ փորձել էին խցկել մինիվենի մեջ։ Սակայն դա նրանց չէր հաջողվել, եւ տղամարդիկ այդ մեքենայով հեռացել էին։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ դեռեւս անհասկանալի է, թե ինչ դրդապատճառներ են ունեցել հարձակվողները, եւ բացառված չէ, որ դրդապատճառները ծայրահեղական բնույթի են եղել, հայտնում է BBC –ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ