News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եթե մարդիկ գտնում են, որ իմ ներկայությունը վնասում է իշխանափոխության հաջող ծրագրի իրականացմանը, ես կլինեմ Խորենացի փողոցում այն ժամանակ, երբ ցուցարարները գտնեն դրա անհրաժեշտությունը, ես էլ տեսնեմ, որ այնտեղ կա անելիք։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 21-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս դատապարտել է ոստիկանության գործողությունները, մարդկանց բերման ենթարկելու քայլերը։ Փաշինյանը նշել է, որ ոստիկանները նաեւ իրենց կուսակցության անդամներին են բերման ենթարկել, որոնք ընդամենը իր հետ եկել եւ խաղաղ կանգնած են եղել։ 

Նրա խոսքով, ձեւակերպում կա, թե ինքը փորձել է ներկայանալ կամ բանակցել «Սասնա ծռերի» անունից։ «Դուք նման բան չեք տեսել։ Ես ասել եմ, որ բանակցությունների մասնակցելու ցանկություն չունեմ։ Բանակցում են «Սասնա ծռերի» անդամները։ Ես բազմիցս ասել եմ, որ տեղեկատվություն չունեմ դրանց ընթացքի վերաբերյալ»,- նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ չկա մի գործողություն, որ ինքն իրականացրած լինի զինված խմբի հետ համաձայնեցնելու։

Պատգամավորը զայրացած էր հատկապես, որ որոշ մարդիկ իրենց մեղադրել են բախումներից խուսափելու կոչերի համար։ Նա հիշեցրեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանն էլ ինքը նման բովանդակությամբ գրառում է արել։

«Երբ այնտեղ մարդիկ են հայտնում, որոնք մի քանի ժամ ուղիղ եթերում սեռական բնույթի հայհոյանքներ էին տալիս, ակնհայտ է, որ դա անում էին ոստիկանությանը հարվածելու հնարավորություն տալու համար»,- նշել է պատգամավորը։

«Այնտեղ, որտեղ տոն են տալիս հարբած կամ, չգիտեմ, ինչ օգտագործած մարդիկ, ես այնտեղ անելիք չունեմ: Ես կարող եմ սաստել նրանց, բայց եթե նրանց սաստելու փորձերը պիտի բերի այլ մեկնաբանությունների, ես այնտեղ չեմ կարող անելիք ունենալ։ Մենք հետեւողական ու սկզբունքային, քաղաքակիրթ պայքարի կողմնակից ենք: Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ կողքը կանգնեն մարդիկ, ովքեր կասկածելի վարք են դրսեւորում»,- ընդգծել է նա:

Ընդ որում, Փաշինյանն ասել է, որ գիշերը՝ բերման ենթարկելիս այդ մարդկանց չի տեսել։

Դիտարկմանը, թե ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը գրառում է արել, նշել, թե իր տեղեկություններով Փաշինյանի դեմ մահափորձ է պատրաստվում, պատգամավորը պատասխանել է, թե դա ԱԱԾ-ի գործն է, որը պետք է հարցաքննի Մալյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ