Մի քանի հարյուր ցուցարարներ այսօր՝ հուլիսի 21-ին, երեկոյան կրկին հավաքվել են Երեւանի Խորենացի փողոցում՝ իրենց աջակցությունն այդ կերպ հայտնելով ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարները փորձում են սնունդ հասցնել զինված խմբի անդամներին, քանի որ տեղեկություններ ունեն՝ գնդի ներսում սնունդ չկա:
Խորենացի փողոցում են գտնվում նաեւ քաղաքական- հասարակական գործիչներ, մտավորականներ, որոնք եւս փորձում են ոստիկանների ետ բանակցել «Սասնա ծռեր» խմբին սննդամթերքով ապահովելու հարցով:
Այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է: