Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Գուտերիշը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար քվեարկության առաջին փուլում առաջատար է դարձել: Այս մասին գրում է AFP-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրի: Երկրորդ տեղում Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Տյուրկն է:
Քվեարկությանը մասնակցել է 15 դիվանագետ: Խորհրդի անդամները մտադիր են կրկին հանդիպել հաջորդ շաբաթ՝ քվեարկության երկրորդ փուլն անցկացնելու համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 12 թեկնածու է հավակնում, որոնցից 6-ը կին են: