News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեհաստանում ցույց են տվել, թե ինչպիսին կլինի աշխարհը միջուկային պատերազմից հետո: Այս անսովոր դերային խաղը արդեն մի քանի տարի շարունակ կազմակերպում են երկրի շրջաններից մեկում, հայտնում է Informvest-ը:

Մասնակիցները մի քաղաքում են, որը կանգուն է մնացել համաշխարհային աղետից հետո: Հենց այստեղ նրանք պետք է փորձեն վերականգնել կյանքը: Խաղի համար երեք օր է հատկացվում: Միջոցառման հիմնական նպատակը մեծածավալ աղետի հետեւանքները զգալն է: Մտահղացման հեղինակների խոսքով՝ նման խաղ ստեղծելու որոշում իրենք կայացրել են ապոկալիպիսիսի հիման վրա ֆիլմեր դիտելուց հետո:

Փառատոնի կազմակերպիչ Վոհցեխ Կիսդորֆը պատմել է. «12 տարում մեր խաղը արդեն համաշխարհային մասշտաբ է ստացել: Տարեցտարի շատանում է մասնակցելու ցանկություն ունեցողների թիվը, իսկ այս տարի մասնակիցների ոգեւորությանը նպաստել է նաեւ «Խենթ Մաքսը» ֆիլմը, որը նոր է թողարկվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ