News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնել է դառնալ Հանրապետական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու: Կուսակցության համագումարի ընթացքում Թրամփը նշել է, որ «խոնարհաբար ու երախտագիտությամբ է ընդունում իր թեկնածության առաջադրումը երկրի նախագահի պաշտոնին»: Թրամփը իրեն «օրենքի ու կարգի» թեկնածու է անվանել՝ խոստանալով կոշտ քաղաքականություն հանցագործների նկատմամբ՝ վերջին շրջանում երկրում կատարվող իրադարձությունների համատեքստում: «2017-ի հունվարի 20-ից սկսած՝ անվտանգությունը վերականգնվելու է»,- ասել է նա, հավելելով նաեւ, որ ԱՄՆ –ն կհաղթի «ԻՊ բարբարոսներին»:

Քլիվլենդում ամբոխը դիմավորել է Թրամփին «ԱՄՆ, ԱՄՆ» վանկարկումներով:

Թրամփը նաեւ խոստացել է պաշտպանել ԼԳԲՏ համայնքին ու կոչ է արել ավելի սերտ համագործակցել Իսրայելի հետ: Նա նաեւ հայտնել է, որ մտադիր է պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին՝ միգրանտների հոսքը դադարեցնելու համար: Նրա խոսքով, ԱՄՆ-ն պետք է արգելի միգրանտների մուտքը այն երկրներից, որոնք «վարկաբեկել են իրենց ահաբեկչությունով»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ