News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է CARMAC 2 ծրագրի ընթացքը:

Գյուղնախից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲ ծրագրերի պատասխանատու, Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի (CARMAC) ղեկավար Արուսյակ Ալավերդյանը, ՀԲ գյուղատնտեսության գծով ավագ տնտեսագետ, CARMAC 2 ծրագրի ղեկավար Բեքզոդ Շամսիեւը եւ այլ պաշտոնատար անձինք:

Հանդիպման նպատակն էր քննարկել CARMAC 1 ծրագրի արդյունքները, ինչպես նաեւ CARMAC 2 ծրագրի ընթացքը:

Ողջունելով հյուրերին` նախարար Սերգո Կարապետյանը վստահություն է հայտնել, որ ՀԲ պատվիրակության հետ համատեղ գործուն աշխատանքը կնպաստի ծրագրերի արդյունավետության ապահովմանը:

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության առաջին ծրագրի իրականացումը մեծապես նպաստել է մեր երկրում անասնապահության ոլորտի զարգացմանը: Այդ հաջողություններն ամրապնդելու եւ ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար հարկավոր է մշտական ուշադրության կենտրոնում պահել նաեւ ծրագրի երկրորդ փուլով իրականացվող աշխատանքների կատարումը», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Իր հերթին Բեքզոդ Շամսիեւը  բարձր է գնահատել CARMAC 1 ծրագրի արդյունքները` հավելելով, որ այն հիմք է հանդիսացել ծրագրի երկրորդ փուլի բարեհաջող ընթացքի համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակում «Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի» (GEF) ֆինանսավորմամբ իրականացված արոտավայրերի բարելավման եւ գնահատմանն ուղղված միջոցառումների շարունակման հնարավորությունը, ինչպես նաեւ Հայաստանում անասնաբուժական սպասարկման կենտրոնների կողմից իրականացվող արհեստական սերմնավորման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցերը` միաժամանակ կարեւորելով անասնաբուժական սպասարկման կենտրոնների կարողությունների հզորացման անհրաժեշտությունը:

Կողմերը համակարծիք էին, որ արհեստական սերմնավորումը` որպես ծրագրի կարեւոր բաղադրիչ, էապես կարող է նպաստել ոչ միայն գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի ավելացմանը, այլեւ կաթնատվության եւ մթերատվության բարձրացմանը:

Անդրադարձ է կատարվել նաեւ անասնապահության հետագա զարգացման համար մեծ կարեւորություն ունեցող գյուղատնտեսական կենդանիների համարակալման եւ հաշվառման խնդրին:

Զրույցի ընթացքում քննարկվել է նաեւ «Հայաստանում խաղողագործության վերակազմակերպման» (ֆիլոքսերայի դեմ պայքարի) դրամաշնորհային ծրագրի իրականացման հնարավորության հարցը, որի շրջանակում պատվիրակության անդամներն առաջարկել են համատեղ ուսումնասիրել Նոր Զելանդիայի փորձը` հետագայում այն Հայաստանում կիրառելու նպատակով:

Կողմերը քննարկել են ոլորտին առնչվող այլ հարցեր եւս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ