Երեւանի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքի տանիքում հուլիսի 10-ին բռնկված հրդեհի պատճառը պարզելու համար նշանակված փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության ներկայացուցիչ Սերգեյ Հայրապետյանը:
Նախնական վարկածով, հրդեհը սկսվել է էլեկտրահաղորդման լարերի բռնկման հետեւանքով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 20-ին խոշոր հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքի տանիքում: Հրդեհի բարդության 3-րդ աստիճան է եղել, հրդեհը հաջողվել է մարել 5 ժամում: Ամբողջությամբ այրվել են շենքի 7-րդ հարկի տանիքի փայտյա կառուցատարրերը ամբողջությամբ (մոտ 700 քմ) եւ «ՀԱՆԱՐԴ» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակային տարածքում 9 աշխատասենյակ՝ գույքով (մոտ 400 քմ):