News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2 նորակոչիկի հիվանդությունները չհայտնաբերելու համար դատարանով մեղավոր ճանաչված, Մարտունիի բժշկական կենտրոնի բժիշկ Վիկտոր Սահակյանն ազատվել է զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովում աշխատանքից: Այս մասին NEWS.am-ին ասաց Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը:

«Վիկտոր Սահակյանն անմիջապես աշխատանքից ազատվել է, երբ դատարանի վճիռը մտավ օրինական ուժի մեջ»,- ասաց նա:

Դատարանով մեղավոր ճանաչված եւ երկու անգամ տուգանված Վիկտոր Սահակյանն այնուամենայնիվ շարունակում է աշխատել Մարտունիի հիվանդանոցում: Պատճառը, ըստ Անուշ Պողոսյանի, այն է, որ Վիկտոր Սահակյանը տարածաշրջանի միակ սրտաբանն է:

Հիշեցնենք, որ Վիկտոր Սահակյանը երկու անգամ տուգանվել է նորակոչիկի հիվանդությունը չհայտնաբերելու համար:

Տպել
Ամենաշատ