News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեշտացնում է նրանց կասկածները, ովքեր առայսօր դեռ հապաղում էին պատասխանել «Երբ է երկիրը գլորվելու բռնապետության անդունդը» հարցին: Այս մասին Frankfurter Allgemeine Zeitung թերթում գրում է քաղաքական վերլուծաբան Ռայնխարդ Մյուլերը, փոխանցում է DW–ը:

Գեներալներին մեղադրում են պետական դավաճանության մեջ՝ դա ոչ թե Թուրքիային բնորոշ առանձնահատկություն է, այլ ինքնընստինքյան ենթադրվող մի բան: Այն, որ նախագահ Էրդողանը, ամենայն հավանականությամբ դեռ ապստամբությունից առաջ ծրագրում էր իր տեսակի մեջ եզակի ռեյդ՝ երկրում իրավական պետության դեռ պահպանված կառույցների դեմ, որը հիմա էլ է իրականացնում, ուշագրավ է նախեւառաջ իր հանդուգն շիտակությամբ: Չէ՞ որ պետծառայողները ամենեւին էլ քաղաքական գործիչներ չեն, որոնք որոշակի ժամկետով են ընտրվում: Իհարկե պետհաստատությունների աշխատակիցները կարո՛ղ են հեռացվել ծառայությունից՝ կարգավորված ընթացակարգով: Այդուհանդերձ, նույնիսկ եթե հաշվի առնենք ապստամբության առանձնահատկությունները՝ աշխատանքից ցանկացած զանգվածային հեռացում ծաղրանք է իրավական պետության սկզբունքների նկատմամբ:

Նախագահ Էրդողանը թեթեւացնում է նրանց կասկածները, ովքեր առայսօր հապաղում էին պատասխանել «Երբ է երկիրը գլորվելու բռնապետության անդունդը» հարցին, նա վերացնում է հասարակության հենակետերը, որոնք խարսխված են իրավական պետության սկզբունքների վրա ու դրանով իսկ՝ նաեւ թափանցիկ կարգերը: Եթե զինվորականներին ու ոստիկաններին աշխատանքից հեռացնելը դեռ միանգամայն բնական է գործադիր իշխանության ղեկավարի համար, ապա իր համար անցանկալի դատավորների զանգվածային հետապնդումը ցույց է տալիս, որ իշխանության բաշխման սկզբունքը նրա համար ոչինչ չի նշանակում:

Կրթության նախարարության հազարավոր աշխատողներին պարտականություններից հեռացնելը ուղեկցվում է բուհերի ավելի քան 1500 ռեկտորների ու դեկանների հրաժարականի մասին պահանջով: Ամենազոր Էրդողանը շատ ավելի հեռու է այնպիսի հասկացություններից, ինչպիսիք են գիտության ազատությունը, քան մյուս բռնապետներից շատերը, որոնք միայն աստիճանաբար են բավարարում իրենց բռնապետական նկրտումները: Բարձրագույն կրթությամբ մարդկանց արգելելով երկրից դուրս գալ՝ Էրդողանը ընդամենը համալրում է իր գործողությունների ցանկը: Թուրքիայում մամուլը դեռ ապստամբությունից առաջ էր վտանգված. ըստ երեւույթին լրագրողների, նաեւ սովորական քաղաքացիների դեմ հայցեր հարուցելը նախագահի հոբբիներից մեկն է:

Ընդ որում նրանք հենց իրենք գանգատի պատճառ ունեն, չէ ՞ որ հենց նման դեպքերի՝ քաղաքացիների պաշտպանության համար են հիմնարար իրավունքները: Էրդողանի խնդիրն է պաշտպանել իր երկրի քաղաքացիներին, այլ ոչ թե բազմապատկել իր իշխանությունը: Սրանք նրա հակառակորդների դատողությունները չեն, այլ կանոններ, որոնցով պետք է ապրի Թուրքիան: Անկախ ԵՄ-ին անդամակցությունից, մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական հռչակագիրը պարտավորեցնում է պահպանել հիմնական սկզբունքները: ՆԱՏՕ-ի կանոնադրությունում (որի անդամն է Թուրքիան- խմբ.) նույնպես խոսվում է անձի ազատության ու իրավունքի գերակայության մասին: Այդ դեպքում ի՞նչ վիճակում է հայտնվում արեւմտյան համայնքը, որի հիմքում ընդհանուր արժեքներն են: Դրանց վրա ծիծաղում է ոչ միայն Էրդողանը, եզրակացնում է հոդվածագիրը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ