News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը կիրակի օրը արտակարգ այցով կժամանի Իսրայել, որպեսզի Նիկոսիայի առարկությունները հայտնի Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ վերջերս ստորագրված` հարաբերությունների կարգավորման համաձայնագրի առիթով, փոխանցում է Newsru-Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի հեռուստատեսության երկրորդ ալիքը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ դժգոհության տեղիք է տվել համաձայնագրի երկրորդ կետը, որը նախատեսում է Կիպրոսի տարածքով Իսրայելից Թուրքիա տանող գազատարի կառուցում: Իսրայելը Կիպրոսի իշխանություններին այդ կետի մասին տեղեկացրել է դեռեւս մինչ բանակցությունները, եւ Նիկոսիան այդ ժամանակ ոչ մի առարկություն չի ներկայացրել: Սակայն այժմ կիպրոսցիները պնդում են, որ այդ կետի իրագործումը հնարավոր կլինի միայն թուրք-կիպրական հարաբերությունների վերականգնումից հետո, հակառակ դեպքում Կիպրոսը չի համաձայնի իր տարածքով գազատարի անցկացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ