News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

2017–ի երկրորդ կիսամյակում ռուսական Polymetal-ը հոլդինգը ցանկանում է Կապանի ոսկու եւ պոլիմետաղների հանքում ավելացնել հանքանյութի արդյունահանումը ամսական մինչեւ 50 հազար տոննա: Այս մասին հայտարարվել է 2016–ի երկրորդ եռամսյակի աշխատանքների միջազգային արդյունքները ներկայացնելիս:

Դրան հասնելու համար Polymetal-ը (ի դեմս Հայաստանում իր դուստր ընկերության) առաջին հերթին պատրաստվում է բարձրացնել աշխատակիցների մոտիվացիան, երկրորդ՝ կատարելագործել ինժեներական աշխատանքները: Այդ թվում՝ ընկերությունը կկիրառի  թունելների պահպանման նոր մոտեցումներ (հանքավայրը ստորգետնյա է): Մինչեւ արդյունահանումն ավելացնելը, պլանավորվում է կատարել նաեւ ստորգետնյա նախահետախուզում:

Polymetal-ի հայկական հանքավայրը (Կապան հանքավայրը նույն ինքը Շահումյան հանքավայրն է) ընկերության 8 հանքավայրերի թվում արդյունահանման ծավալով ամենափոքրն է: 2016-ի առաջին կիսամյակում այնտեղ մշակվել է միայն 64 հազար տոննա հանքանյութ, իսկ մետաղական խտանյութով, մաքուր մետաղի վերահաշվարկով, արտադրվել է 3,4 ունցիա ոսկի, 100 հազար՝ արծաթ, 139 տոննա պղինձ եւ 705 տոննա զինկ:

Ընկերությունը նաեւ Հայաստանում իր դուստր ձեռնարկության կառավարող տնօրեն է նշանակել՝ 43-ամյա Դմիտրի Ուշակովին, որի ենթակայության տակ կլինի նաեւ երկրաբանական հետախուզումը, այդ թվում՝ Հայաստանի այլ հանքավայրում՝ Լիճքվազի ոսկու հանքավայրում (այժմ չի շահագործվում): Նախկինում Ուշակովը մի շարք կառավարող պաշտոններ է զբաղեցրել Polymetal խմբի ձեռնարկություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ