News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գեղարվեստական գրականություն կարդալիս մարդ ուսումնասիրում է հերոսների կյանքը, մտածում է հուզական ապրումների, կերպարների մասին։ Դա նրան թույլ է տալիս զարգանալ, գրում է The Indian Express–ը։ Մասնավորապես նման գրականությունն օգնում է զարգացնել էմպատիան՝ սրտակցելու զգացումը։

Տորոնտոյի համալսարանի հոգեբաններն ասում են, որ չի կարելի թերագնահատել երեւակայության ուժը։ Հորինված պատմություններին ծանոթանալը կարող է հարստացնել մարդու փորձը։ Փորձի ժամանակ մարդկանց խնդրել են պատկերացնել մուգ կապույտ գորգ եւ նարնջագույն մատիտ։ Այդ ժամանակ կամավորներին ՄՌՏ սարքի մեջ են պահել։ Միայն այդ բառերն արտասանելը բավական է եղել, որպեսզի ակտիվանա հիպոկամպուսը՝ ուղեղի այն գոտին, որը պատասխանատու է հիշողության եւ սովորելու համար։

Ըստ երեւույթին, գրքերի սցենարների հետ տեղի է ունենում դրա նման մի բան։ Գիտնականները կամավորներին 36 լուսանկար են ցույց տվել եւ պահանջել են ընտրել 4 բառ, որոնք համապատասխանում են այն նկարագրությանը, ինչ կամավորը զգում է կամ մտածում։  Եթե կամավորները նախքան այդ հորինված պատմություն էին կարդացել, ապա սրտակցության զգացումի հիման վրա ավելի հստակ բնորոշումներ էին տալիս լուսանկարներին, հայտնում է MedDaily–ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ