News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Ուկրաինական «Օբոզրեվատել» պարբերականը հրապարակել է լրագրող Պավել Շերեմետի սպանությունից մի քանի ժամ առաջ արված՝ տեսախցիկների տեսագրությունները։ Դրանցում երեւում է, որ չպարզված իրը նրա մեքենայի տակ է դնում մի կին։ Կադրերում երեւում է, որ կնոջ հետ աշխատել է նաեւ տղամարդ։

Անհայտ տղամարդը ժամը 00։22–ին մոտեցել էր կայանած մեքենային, որի մեջ պայթել էր Շերեմետը։ Նա նստել էր վարորդի դռան մոտ եւ նախապատրաստել էր ամեն բան պայթուցիկ սարքն ամրացնելու համար։

Ժամը 2։33-ին տղամարդն ու կինը շարժվել էին տան ուղղությամբ, որտեղ ապրում էր Շերեմետը։

Ժամը 2։39-ին տղամարդն իջել էր, իսկ կինն այդ ժամանակ կանգնել էր Subaru մեքենայի մոտ եւ ըստ երեւույթին մեքենայից հանել  պայթուցիկ սարքը եւ դրել մեքենայի տակ, որից հետո հեռացել է։ Այդ ամենը տեւում է մոտ 1 րոպե։

Հետաքննության վարկածով՝ փողոցի մյուս կողմում տղամարդը «պահել էր կնոջ թիկունքը»։

«Օբոզրեվատելի» աղբյուրները հայտնում են, որ բակի տարածքը փակել էին միկոավտոբուսները։ Հենց որ լրագրողի մեքենան կայանել էր, դրանք հեռացել էին։ Դեռեւս պարզ չէ, թե դա պատահականություն է եղել, թե ոչ։ Սակայն վարկած կա, որ բակը դիտմամբ փակել էին միկրոավտոբուսներով, որպեսզի թեթեւացնեն մարդասպանների գործը։ Մեքենան ստիպված էր եղել կայանել պատուհաններից հեռու՝ պայթուցիկը հանգիստ տեղադրելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ