ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման աշխատանքը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման ճշգրիտ ժամկետը հայտնի չէ: ԵԱՀԿ ՄԽ համախագահները՝ ի դեմս Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի, կնպաստեն կողմերի միջեւ բարձր մակարդակով երկխոսության շարունակմանը եւ կշարունակեն աշխատանքը Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ»,- հայտարարել է Ուորլիքը: