News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դանիայի Յուտլանդիայի թերակղզու տարածքում դեռեւս 2012 թվականին հայտնաբերված վիկինգների դամբարանը հնագետներին մինչեւ հիմա անակնկալներ են մատուցում: Վերջերս այստեղ անցկացված պեղումների ընթացքում անհավանական չափերի մարտական կացին են հայտնաբերել: Այս մասին գրում է Planet- today-ը:

«Այս կացինը վերջին շրջանում հայտնաբերված ամենացնցող գտածոն է: Այստեղ հայտնաբերված զարդերը, կենցաղի պարագաներն ու այլ հնությունները որեւէ կերպ չեն համեմատվի հսկայական կացնի հետ, որով, հավանաբար, հարյուրավոր թշնամական գանգեր են կոտրվել: Այն ակնհայտորեն պատկանել է մարտիկի եւ ակտիվորեն օգտագործվել: Այդ մասին են վկայում մի քանի առանձնահատկություններ, օրինակ՝ դեկորատիվ տարրերի բացակայությունը»,- նշել է հնագիտական արշավախմբի ղեկավար Կիրստեն Նելլեման Նիլսենը:

Համարվում է, որ դամբարանը մ.թ. 950 թվականի է: Այն հավերժական տուն է դարձել երեք մարդու համար՝ ամուսնական զույգի եւ հսկայական կացնի տիրոջ, որին ավելի ուշ են հողին հանձնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ