Skype-ը զրկվել է Android եւ Windows Phone օպերացիոն համակարգերի հին տարբերակների աջակցությունից: Ըստ Gazeta-ի՝ այս մասին հաղորդվում է ծառայության բլոգում:
Նշվում է, որ ծառայությունը մտադիր է անցնել նոր «ամպային» ճարտարապետության, ինչպես նաեւ պատրաստվում է նոր գործառույթներ ներդնել:
Այսպես, Skype-ի նոր տարբերակից չեն կարողանա օգտվել Windows Phone 8-ի եւ Android-ի՝ 4.0.3-ից ցածր տարբերակների օգտատերերը: Նոր տարբերակը կգործի Android 4.0.3-ի եւ ավելի բարձր բազայով սարքերում, ինչպես նաեւ Windows 7 եւ iOS 8 ու բարձր օպերացիոն համակարգերում: