News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու ԱՄԷ–ն ներդրումերի փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել։ Համաձայնագիրը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանն ու ԱՄԷ ֆինանսների փոխնախարար Յունիս Հաջի ալ Հուրին։

Համաձայնագիրը նախատեսում է ներդրումների փոխադարձ խթան եւ երկկողմ պաշտպանություն։ Հիմա Հայաստանը նման համաձայնագրեր ունի արդեն 41 երկրների հետ։

Հայաստանի եւ ԱՄԷ–ի միջեւ առեւտուրը բազմազան է եւ մշտապես աճում է, հավելել է Մելքոնյանը։ Դեռ 2016-ի հունվար–մայիսին Հայաստանից ԱՄԷ արտահանումն աճել էր մոտ 5 անգամ եւ կազմել 13.5 մլն դոլար, իսկ 2015–ի առաջին 5 ամիսներին այդ ցուցանիշն ընդամենը 2.8 մլն դոլար էր։

2015-ին Էմիրությունների ներդրումները ՀՀ տնտեսության մեջ կազմել են մոտ 25 մլն դոլար։ Հայաստանը հետաքրքրված է ինչպես ջերմոցային ներդրումներով, այնպես էլ սննդամթերքի արդյունաբերության ոլորտում ընդհանուր առմամբ եւ վերամշակող ոլորտներում, ասել է փոխնախարարը։ Եվս մեկ առաջնային ուղղություն է ոսկերչության ոլորտը։

«Մենք նաեւ մեր իրավական դաշտը ներկայացրել ենք ազատ տնտեսական գոտիների հարցում»,– ասել է Մելքոնյանը։

Փոխնախարարը նշել է, որ ԱՄԷ ազատ տնտեսական գոտիներում արդեն աշխատում են հայկական ընկերություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ