News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախկին գործընկերուհի Ջիլ Հարթը պատմել է միլիարդատիրոջ դեմ 1997 թվականին ներկայացված հայցի մասին՝ բռնաբարության փորձի մեղադրանքով: Այս մասին գրում է The Guardian-ը:

Հարթը նշել է, որ միլիարդատերը սկսել է իր հանդեպ առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել 1992 թվականին, իրենց համատեղ աշխատանքի սկզբում: Կնոջ խոսքով՝ սեռական կապի մասին ակնարկները շարունակվել են նաեւ 1993-ին, երբ Թրամփը երկրորդ անգամ է ամուսնացել:

Ըստ Gazeta-ի՝ 1997 թվականին Թրամփը, Հարթի պնդմամբ, փորձել է բռնաբարել իրեն:

«Նա ինձ պատին սեղմեց, ձեռքերս մեջքի հետեւում պահեց եւ փորձում էր պոկել զգեստս: Զզվելի էր: Չէ՞ որ նա գիտեր, որ ես Ջորջի հետ եմ: Եվ գիտեր, որ Ջորջը հարեւան սենյակում է»,- պատմել է Ջիլ Հարթը:

Միջադեպից հետո կինը հայց է ներկայացրել Թրամփի հետ՝ 125 մլն դոլարի չափով բարոյական փոխհատուցում պահանջելով: Սակայն կարճ ժամանակ անց նա հետ է վերցրել հայցը՝ նախընտրելով մեծ աղմուկ չբարձրացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ