News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՊՊԾ գնդի գրավումից հետո գազամատակարարումից, երթուղային տրանսպորտից զրկված Սարի թաղի բնակիչների գազամատակարարումը նախօրեին վերականգնվել է, սակայն բնակիչները դեռ երթուղայինի խնդիր ունեն: Բնակիչները NEWS.am-ին պատմեցին, որ երեք օր երթուղային չեն ունեցել, մեկ օր է՝ այն գործում է, սակայն նոր երթուղով, որն այնքան երկար է, որ շարունակում են տաքսիներից օգտվել:

«Գնում է 70 դպրոցի մոտով, Դավիթ Բեկով, կայaրանով, մի ժամ տեւում է, մինչեւ քաղaք է հասնում, ստիպված էլի կամ ոտքով ենք իջնում, կամ տաքսիներով: Երեխան պարապունքի է  գնում, ամեն օր 2000 դրամ գումար ենք տալիս տաքսուն, որովհետեւ էս շոգին հնարավոր չի երեխեքի համար էդքան երկար ճանապարհ գնալ»,- ասաց բնակիչներից մեկը:

Սարի թաղ տանող երթուղայիններից մեկի վարորդը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ուղեւորների թիվը զգալիորեն պակասել է, փոփոխված երթուղիով քաղաք հասնելը 30 րոպե ավելի ժամանակ է խլում:

Բացի երթուղայինի խնդրից մինչեւ այժմ Սարի թաղում ինտերնետային կապի խնդիր կա: Դրա պատճառով արդեն 5 օր է՝ խաթարվել է թաղամասի պոլիկլինիկայի աշխատանքը:

«Օրական մոտ 100 հիվանդ ենք ընդունում, ամեն հարց էլեկտրոնային ենք կարգավորում, ինտերնետ չունենալը մեծ խնդիր է առաջացնում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց պոլիկլինիկայի աշխատակիցներից մեկը:

Աշխատակիցը նշեց նաեւ, որ երթուղայինի չաշխատելու պատճառով պոլիկլինիկայի աշխատողների կեսն արդեն 5 օր է՝ աշխատանքի գալ չի կարողանում:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը:

ՊՊԾ գնդի գրավումից հետո փակվել է Մովսես Խորենացի փողոցը, Սարի թաղի բնակիների համար տեղաշարժման խնդիրներ են առաջացել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ