Եվրոպան միասնական է Գերմանիայի հետ Մյունխենի ողբերգության առջեւ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Այսօր մեր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների եւ գերմանացի ամբողջ ժողովրդի հետ է: Եվրոպան միասնական է Գերմանիայի հետ»,- ասել է նա:
Ուրբաթ Մյունխենի առեւտրի կենտրոնում հրաձգության հետեւանքով առնվազն 9 մարդ է զոհվել: Հանցագործներին դեռեւս չեն հայտնաբերել: