News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ նիստը նախորդ օրն ունեցել է պրեամբուլա, որից հետո նոր անդրադարձ է եղել բուն խնդրին: Մոտ 20 րոպե խոսել են ՏԻՄ ընտրությունների մասին: Ի դեպ, ՀՀԿ ծերակույտը տեսել-զգացել է, որ ընտրություններին որեւէ կերպ չի մասնակցում ընտրությունների մեծ գիտակ Հովիկ Արգամիչը, դրանք այլեւս կոորդինացնում են ՀՀԿ այլ «պատասխանատուներ»:

Անդրադառնալով օրվա գլխավոր խնդրին, Սերժ Սարգսյանն ասել է` քանի դեռ գեթ մեկ տոկոս հնարավորություն կա առանց կորուստների, բանակցությունների միջոցով հարցը լուծել, համբերելու ենք: Տեղեկացրել է, որ բանակցային բոլոր «ձեւաչափերը» կիրառում են, այդ թվում՝ եւ ղարաբաղյան հոգեւոր եւ քաղաքական դեմքերին են ներառել. «Սակայն հասկանալի է, որ գործընթացն անվերջ ձգվել չի կարող»:

Ծերերը հարցրել են. կա՞ գեոքաղաքական «հետք»: Սերժ Սարգսյանը կատեգորիկ ժխտել է:

Խոսվել է նաեւ Փարիզում Ալիեւի հետ հանդիպման մասին։ Հարցրել են՝ հնարավո՞ր է հետաձգվի, Սերժ Սարգսյանն ասել է` չեմ կարծում: Թեեւ արդեն լուրեր են շրջում, որ Սարգսյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը կայանալու է Պուտինի հովանու ներքո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ