News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի շախմատիստ Վուգար Հաշիմովը Ադրբեջանում լուրջ խնդիրներ է ունեցել: Հաշիմովը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում  պարզաբանել է իր եւ հայազգի շախմատիստ Գարի Կասպարովի շուրջ ծավալված սկանդալը:

Իսկ պատմությունը, որ վերջին օրերին զբաղեցնում է շախմատային հասարակության ուշադրությունը, սկսվել է, երբ Ադրբեջանի շախմատի տղամարդկանց հավաքականը ռուսական Խանտի Մանսիյսկում` 39-րդ շախմատային օլիմպիադային մասնակցելու է մեկնել առանց առաջատար շախմատիստ Վուգար Հաշիմովի, ով Ադրբեջանի եռակի չեմպիոն է եւ ում շնորհիվ է 2009 թվականին Ադրբեջանի թիմը Եվրոպայի չեմպիոն հռչակվել:

Օլիմպիադայում Ադրբեջանի հավաքականը գրավել էր 12-րդ տեղը` չնայած հավակնում էր ավելի բարձր տեղերի: Նման վատ արդյունքը հավաքականի անդամներն ու արդեն հրաժարական ներկայացրած ղեկավար Զուրաբ Ազմայպարաշվիլին կապում են հենց Հաշիմովի բացակայության հետ:

Թե ինչու Հաշիմովը չի ընդգրկվել Ադրբեջանի հավաքականի կազմում` տարբեր պատճառներ են նշվում, այդ թվում եւ այն, որ Հաշիմովը խաղում է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի անունը կրող իսպանական շախմատային ակումբում:

Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմոնովը իր հարցազրույցներում դատապարտել է Վուգար Հաշիմովի ելույթները «Կասպարով - Մարկոտե» կոչվող իսպանական ակումբում եւ հայտարարել, թե Հաշիմովը չպետք է հանդես գար հայազգի շախմատիստի անունը կրող ակումբում:


Ինքը Հաշիմովը այս պնդումները մեկնաբանելու խնդրանքին արձագանքել է. «Բոլորը գիտեն, որ դա Կասպարովի թիմը չէ, պարզապես Ֆերնանդո Մարկոտեն հրավիրել է Կասպարովին իր թիմ որպես բրենդ: Այսինքն` միայն Կասպարովի անունն է օգտագործվում թիմում: Մի քանի տարի առաջ Մարկոտեն մահացավ, բայց նրա կողմից առաջարկված Կասպարովի անունը այդպես էլ մնաց: Հետո թիմը դարձավ Իսպանիայի չեմպիոն, եւ դրանից հետո ոչ ոք չցանկացավ փոխել ակումբի անունը»:

Իսկ թե որոնք են 39-րդ շախմատային օլիմպիադային իր չմասնակցելու պատճառները` Հաշիմովը նշել է. «Անկեղծ ասած, ինձ համար եւս պատճառները պարզ չեն: Ես գիտեմ, որ այդ թեմայով բազմաթիվ շահարկումներ են արվում, սակայն դրանք բոլորն անհիմն են: Ոչ ոք ինձ ոչ մի տեղ չի հրավիրել, սակայն ես ինքս էլ չեմ հրաժարվել հավաքականում հանդես գալուց»:

Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության նախարարությունն ու Շախմատի ֆեդերացիան Հաշիմովին են մեղադրում` նշելով, թե բազմիցս փորձել են կապ հաստատել նրա հետ, սակայն շախմատիստը չի պատասխանել, ինչից հետո էլ նրան հանել են Ադրբեջանի շախմատի հավաքականի կազմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Orange Fitness-ը նշեց 10-րդ տարեդարձը
Orange Fitness-ը առաջինը Հայաստանում որդեգրեց «ավելին, քան ֆիթնես» մոտեցումը…
NEWS.am-ի նոր նախագիծը՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի Գավաթին ընդառաջ
Գործակալությունը գործարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հատուկ էջը...
Բրազիլիայում ձերբակալվել են Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվող անձինք
Բրազիլիայի երկու քաղաքացիների կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ…
Եվրո-2016. Գրիզմանի դուբլն աշխարհի չեմպիոնին զրկեց եզրափակիչից (ֆոտո)
Եզրափակիչում՝ Ֆրանսիա - Պորտուգալիա...
Սերժ Սարգսյանը Մոսվկայում ներկա է եղել Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացմանը
Ստուգատեսի հաղթողն իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում նախանշված չեմպիոնական մրցախաղին...
Բարով եկար քո հողը, քո տունը. հայ կին պատգամավորը՝ Արաս Օզբիլիսին
Չպետք է մոռանալ, որ Արասը ծնվել է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում ու այս հողերի աճեցրած արժեք է...
Ամենաշատ