Վիրջինիայի նահանգապետ Թիմ Քեյնը, որին Հիլարի Քլինթոնն ընտրել էր ԱՄՆ պոտենցիալ փոխնախագահի պաշտոնում, աջակցություն է հայտնել հայերին վերաբերող հարցերին: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Լինելով Վիրջինիայի նահանգապետ՝ Քեյնը պաշտոնապես հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Սակայն 2014-ի ապրիլին, լինելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, նա աշխատում էր Հայոց ցեղասպանության բանաձեւից Թուրքիայի անունը բացառելու ուղղությամբ: