News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Հայաստանի պատանեկան նվաճումների» ամենամյա 24-րդ ամառային ճամբարում, հանրապետության մարզերի ավելի քան 150 աշակերտ մասնակցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջադրած «Բիզնես-առաջադրանք» մրցույթին: Միջոցառումը կազմակերպվել է «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնության նպատակը բիզնեսի եւ կրթության միջեւ երկխոսություն ստեղծելն ու դրանով իսկ` ավագ դպրոցում սովորող աշակերտների շրջանում ձեռնարկատիրական հմտությունների եւ նորարարական մտածելակերպի զարգացումը խթանելն է: Ծրագիրը ճամբարականներին հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները կիրառել գործնական միջավայրում, առաջարկել նորարարական բիզնես լուծումներ եւ մոտեցումներ:

Մինչեւ մրցույթի մեկնարկը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավորները ճամբարականներին ներկայացրել էին բիզնես-առաջադրանք: Ավագ դպրոցի աշակերտները սահմանված ժամանակահատվածում պետք է առաջարկեին լուծումներ եւ դրանք ներկայացնեին գնահատող հանձնաժողովին, որի կազմում էին «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ճամբարականներին ներկայացվել էր հետեւյալ բիզնես-առաջադրանքը. հավելյալ ծառայություններ առաջարկել Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի «Viva» սակագնային պլանների համար: Ուսումնասիրելով «Viva» սակագնային պլանները՝ ճամբարականները փորձել են գոյություն ունեցող ցանկը համալրել բաժանորդների համար առավել գրավիչ նոր ծառայություններով:

Առաջարկը մշակելիս ճամբարականները փորձել են հաշվի առնել հետեւյալ գործոնները`

•  գնային քաղաքականությունը

•  բիզնես շահույթը

•  կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը

•  մրցակցությունը

Առաջարկը պատրաստելու ընթացքում հեռախոսի օգնությամբ ինտերնետից օգտվելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակիցներին տրամադրել էր ինտերնետ հասանելության ծառայություն:

«Բիզնես-կառավարումը մի շղթա է, որտեղ բիզնես նպատակներից բացի՝ անչափ կարեւոր է սպառողին հարմարավետ, ճկուն, գրավիչ  արդյունք ներկայացնելը: Ընդ որում՝ այնպես, որ դրա հիմքում լինի եւ՛ կազմակերպության որդեգրած արժեհամակարգը, եւ՛ մրցակցային լինելու պարտադիր պայմանը, եւ՛ պատասխանատու մոտեցումը, եւ՛ երկրի տնտեսության զարգացմանը նպաստելու ռազմավարությունը: Ողջունում եմ ձեր ակտիվությունը եւ հաջողելու նպատակասլացությունը: Այս հարթակը տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հրաշալի միջոց է: Ծրագրի շնորհիվ դուք կարող եք դառնալ առավել վստահ եւ հեռատես»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հայաստանի պատանեկան նվաճումների» կողմից կազմակերպվող «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագիրն իրականացվում է հանրապետության ավելի քան 150 խոցելի համայքնում՝ JHM բարեգործական հիմնադրամի եւ HSBC բանկի հովանավորությամբ: Ծրագրի նպատակն այդ համայնքների շուրջ 2500 աշակերտի տնտեսագիտական եւ ձեռնարկատիրկական գիտելիքներ տրամադրելն է, մասնավորապես՝ բիզնես էթիկայի եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներին ծանոթացնելը եւ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ընձեռելը: Ծրագիրն աշակերտներին սովորեցնում է  դառնալ ակտիվ քաղաքացիներ, ներգրավվել թիմային աշխատանքներում եւ հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը «Բիզնես-առաջադրանք» մրցույթի հաղթողներին նվիրել է Alcatel Pixi 4 սմարթֆոններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Ավելի քան 9 տարի, գործընկեր կազմակերպությունները կանգնած են մեր սահմանամերձ բնակավայրի կողքին, որպեսզի զարգացնենք ենթակառուցվածքները...
Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ...
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ