News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գիտնականների միջազգային խմբին հաջողվել է ստեղծել 20 միկրոմետր տրամագծով եզակի ալմաստե գնդիկներ, որոնք ունակ են դիմանալու մեր մոլորակի կենտրոնում առկա ճնշումը երեք անգամ գերազանցող ճնշման: Այս մասին գրում է Informing-ը՝ վկայակոչելով Science Advances-ը:

Այդպիսի նանոալմաստներ ստեղծելու համար գիտնականներն օգտագործել են հատուկ սարքավորում: Ընդ որում՝ նրանց արտադրության տեխնոլոգիան շատ բարդ է՝ ֆիզիկական բազմաթիվ պարամետրեր պահպանելու պատճառով: Այդուհանդերձ, հաջողվել է մշակել բավական բարձր արդյունավետությամբ արտադրություն:

Եզակի նանոբյուրեղային ալմաստները ստեղծվել են ֆուլերեն-«գնդիկներից» եւ գրաֆիտի թերթերից, որոնք անցել են երկփուլ սեղմում: Դրանք կարող են դիմանալ 1 տերապասկալ ճնշման:

Գիտնականները համոզված են, որ իրենց ստեղծած նյութը թույլ կտա ոչ միայն հասկանալ երկրամիջուկի կառուցվածքը, այլ եւս մեկ քայլ կլինի բարձր ջերմային հաղորդիչների ստեղծման ճանապարհին: Բացի այդ՝ այն հնարավոր է օգտագործել հզոր ռենտգենյան հեռադիտակների ստեղծման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ