Զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով նախօրեին ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Անի Նավասարդյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
«Անին հրաժարվել է ցուցմունք տալ, միայն ներկայացրել է մարմնի վնասվածքները եւ պատմել՝ ինչպես է վնասվածքներ ստացել»,- ասաց Ստեփան Ոսկանյանը:
Նշենք, որ Անի Նավասարդյանը ՊՊԾ գունդը գրաված անձանցից Սմբատ Բարսեղյանի հորաքրոջ աղջիկն է։