Աֆղանստանի Քաբուլ քաղաքում ազգային փոքրամասնության հանրահավաքի ժամանակ կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է 61 մարդ, վիրավորվել 207-ը, հայտնում է Reuters–ը:
Սոցցանցերում հայտնվել է ողբերգության վայրում ականատեսների արած տեսագրությունը:
Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը: Մեկ այլ ահաբեկչի ռումբը չի պայթել, իսկ երրորդինը վնասազերծել են իրավապահները: