News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 7-ին, ժամը 01.20-ին, «շտապ օգնության» կայանից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ  «ձախ արմնկային շրջանի եւ աջ թիակային շրջանի պատռված վերք եւ ծոծրակի շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 53-ամյա Աստղիկ Ա.-ն: Նա հայտնել է, որ նշված վնասվածքները ստացել է Հալաբյան փողոցում` թիկունքից հարվածներ ստանալու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, անհայտ անձը թիկունքից հարվածել է Աստղիկ Ա.-ին եւ կյանքի համար վտանգավոր բռնությամբ հափշտակել պայուսակը, որի մեջ եղել է 1.500 դրամ եւ անձնական իրեր:

Նույն օրը, ժամը 23.30-ին, պարզվել է, որ Աստղիկ Ա.-ի նկատմամբ ավազակային հարձակումը կատարել է նախկինում 3 անգամ ազատազրկման դատապարտված, 33-ամյա Սլավիկ Ո.-ն:

Նա բերման է ենթարկվել, իսկ դանակն առգրավվել է:

Հափշտակվածը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ