News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լաոսի մայրաքաղաք Վիենտյան քաղաքում Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (АСЕАН) տարածաշրջանային նստաշրջանի շրջանակներում Ճապոնիայի եւ Հարավային Կորեիայի ԱԳ նախարարները երկկող հանդիպում կանցկացնեն։

«Ռենհալի»-ի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ Հարավային Կորեայի ԱԳ նախարար Բեն Սեն եւ իր ճապոնացի գործընկեր Ֆումիո Կիսիդան կքննարկեն Հյուսիսային Կորեայի կողմից հաճախակի դարձած սադրանքների դեպքերը, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության մի շարք ասպեկտներ։ Հանդիպման հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ։

Հայտնի է, որ Հարավային Կորեայի ԱԳ նախարարը երկկողմ հանդիպում է ունենալու նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ։

Կորեական թերակղզում իրավիճակը լարվել է ԿԺԴՀ-ի կողմից միջուկային  փորձարկումից եւ ուսումնական բալիստիկ կրթիռներ արձակելուց հետո։ Փհենյանը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել միջուկային եւ հրթիռային մշակումներից, քանի դեռ վտանգ է զգում ԱՄՆ-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ