News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնիային է մոտենում «Լուպիտ» թայֆունը։ Այս մասին հաղորդում է Ճապոնիայի Օդերեւութաբանական վարչությունը։

Սպասվում է, որ այն Ճապոնիայի Հոկայդո կզու հյուսիսային ափերին կհասնի հուլիսի 26-ին։ Թայֆունը ձեւավորվել է այսօր՝ հուլիսի 24-ին, Խաղաղ օվկիանոսում։ Ներկայումս թայֆունի կենտրոնական հատվածում քամու արագությունը կազմում է 18 մ/վրկ, որը երբեմն հասնում է 25 մ/վրկ-ի։

Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ թայֆունն է, որն այս տարի ձւեավորվել է Խաղաղ օվկիանոսում։ Առաջինը՝ «Նեպարտակը», ձեւավորվել էր հուլիսի սկզբին եւ հասել Չինաստանի արեւելյան շրջաններ։ Այն ժամանակ աղետից մահացել էր ավելի քան 80 մարդ, ավերվել էին տասնյակ հազարավոր տներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ