News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ բնակչուհին իր հետ ճանապարհորդության է վերցրել մահացած ամուսնու մարմինը, հաղորդում է Associated Press-ը։

Ոստիկանությունը 78-ամյա տղամարդու մարմինը հայտնբերել է ալյումինե կոնտեյների մեջ։ Քեթչիքան քաղաքի ոստիկանությունում հայտարարել են, որ ճանապարհորդության ժամանակ, որը տեւել է մի քանի օր, կինը սառույց է հավաքել պահածոյի տուփերով, ոոնք օգտագործել է ամուսնու մարմինը սառը պահելու համար։

Քեթչիքանի ոստիկանության ղեկավար Ալան Բենգարդը ենթադրել է, որ կինը ամուսնու մարմինը վերցրել է դիահերձարանից, բայց որոշել է միանգամից տուն չտանել, այլ մի քանի օր շրջել դրանով։

Նշվում է, որ կնոջը որեւէ մեղադրանք չի առաջադրվի։ Ոստիկանությունը հույս է հայտնել, որ կինը չի շարունակի ճանապարհրդությունը մահացած ամուսնու մարմնի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ