News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պեկինի վայրի բնության սաֆարի պարկում ամուրյան վագրը հարձակվել է երկու այցելու կանանց վրա, հաղորդում է Associated Press-ը։

Միջադեպը տեղի է ունեցել երբ երկու կանայք դուրս են եկել մեքենայից, որով տեղաշարժվում էին պարկի տարածքում՝ խախտելով անվտանգության պահանջները։

Նրանցից մեկը ստացված վնասվածքներից տեղում մահացել է, մյուսը տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ կենդանաբանական այգու աշխատակիցները հեռու են վանել վագրին։

Daily Mail-ը գրում է, որ մեքենայում եղել է 4-հգանոց ընտանիք, այդ թվում երեխա։

Սաֆարիի ընթացքում կնոջ եւ տղամարդու միջեւ վեճ է ծագել, եւ կինը կատաղած դուրս է եկել մեքենայից։ Նրա հետեւից դուրս է եկել նաեւ ավագ բարեկամուհին, որի վրա էլ հենց հարձակվել է թփուտներում թաքնված վագրը։

Այս պահին հատուկ աշխատանքային խումբը զբաղվում է տեղի ունեցածի հանգամանքները պարզելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ