News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի իշխանությունները հրահանգել են երկրից արտաքսել չինական «Սինհուա» գործակալության երեք լրագրողների, հաղորդում է Associated Press-ը։

Նշվում է, որ Հնդկաստանի իշխանությունները չեն երկարաձգել լրագրողների վիզայի ժամկետը՝ հրաժարվելով պարզաբանել պատճառը։ Միաժամանակ, իշխանությունները թույլ են տվել այդ լրագրողների փոխարեն այլ լրագրողների ուղարկել։

Նշվում է, որ նման քայլի պատճառ կարող է լինել նշված լրագրողների այցը Բանգալոր քաղաք, որտեղ նրանք հանդիպել են տիբեթական ակտիվիստների հետ։ Միաժամանակ, լրագրողներից մեկը Հնդկաստանում աշխատել է 7 տարի, իսկ մյուսները երկարաձգել են աշխատանքային վիզան մի քանի անգամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ