News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սարի թաղի 19 փողոցի տների պատերը ճաքեր են տվել կոյուղագծի փտած խողովակից տների տակ հոսող ջրի պաճառով։

«Խողովակը փտել է, ջուրը տների տակով է գնում։ Պատերը ճաքեր են տվել, պատուհանները դեֆորմացվել են, վախում ենք փուլ գա տունը վրաներս։ Ուր դիմում ենք, ոչ մի օգուտ, ոչ մի ղեկավարություն չի հետաքրքրվում Սարի թաղով։ Եթե Սարի թաղը սելավը տանի, չեն ասի՝ մարդ ա ապրում ստեղ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Ժանետա Ոսկանյանը։

Տիկին Ժանետան պատմեց, որ կոյուղագծի խողովակներից բացի երկու տարի է՝ անսարք էին նաեւ խմելու ջրի խողովակները։ Բնակիչները դեռ երկու տարի առաջ դիմել էին «Երեւան ջուր» ընկերությանը, որ խնդիրը վերացնեն, սակայն բողոքն արդյունք չէր տվել, մինչեւ որ այս տարվա մայիսի դիմել էին եւս մեկ անգամ ։

«Եկան, ջրի խողովակները փոխեցին, ասֆալտեցին։ Ու հենց իրանց աշխատողներն էլ ասեցին՝ կոյուղու խխողովակ չի մնացել, ջուրը գնում ա տների տակով»,-- պատմեց տիկին Ժանետան։

Բնակիչները դրանից հետո՝ մայիսին կրկին դիմել են «Երեւան ջուր»՝ կոյուղագծերի խողովակների հարցով, պատասխան են ստացել, որ ընթացիկ ամսում կիրականացվեն պորֆիլակտիկ լվացման աշխատանքներ։

Նամակի պատասխանից երկու ամիս անց, բնակիչների խոսքով, ոչինչ չի արվել, թեեւ կոյուղագծի լվանալը նրանք խնդրի լուծում չեն համարում, դրանից հետո էլ փտած խողովակներից ջուրը շարունակելու է լցվել տների տակ։

Տպել
Ամենաշատ